Վրաստանի քաղաքացուն փոստով 64 հազար դոլարի ոսկի են ուղարկել
Վրաստանի քաղաքացուն փոստով 64 հազար դոլարի ոսկի են ուղարկել, սակայն հասցեատերը այն չի ստացել. թանկարժեք ծանրոցով հետաքրքրվել են վրացական օդանավակայանի մաքսավորները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»-ը:
Փոստով ուղարկված 150 ոսկե մետաղադրամները չեն հայտարարագրվել, ուստի, գործի նյութերի հետ միասին դրանք փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը ՝ հետաքննության համար: