Ուկրաինան Վաշինգտոնից կստանա ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն։
DW պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Ուկրաինային կմատակարարվեն 800 հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, 9000 միավոր հակատանկային սպառազինություն, 7000 միավոր հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ գնդացիրներ և նռնականետներ, ինչպես նաև 20 միլիոն փամուշտ և արկեր հրետանու և ականանետների համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ երկիրն Ուկրաինային կտրամադրի Starstreak արագընթաց զենիթահրթիռային համակարգեր։