Եվրախորհրդարանը կոչ է անում դիտարկել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը
Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին և նրա ժողովրդավարական գործընկերներին դիտարկել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ անձնական պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում։
«Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել բանաձեւի փոփոխությանը, որտեղ հիշատակվում է նաեւ Բիձինա Իվանիշվիլին։ Ըստ փոփոխության՝ Եվրախորհրդարանը մտահոգված է Վրաստանի քաղաքական և տնտեսական կյանքում միակ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կործանարար դերով և կառավարության և նրա որոշումների նկատմամբ վերահսկողության մակարդակով, ներառյալ՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։ Եվրախորհրդարանն իր խորը մտահոգությունն է հայտնում Կրեմլի հետ Իվանիշվիլիի անձնական և կործանարար կապերի մասով, որոնք որոշում են Վրաստանի ներկայիս կառավարության դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին և նրա դեմոկրատական գործընկերներին դիտարկել «Իվանիշվիլիի նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Վրաստանի քաղաքական գործընթացի վատթարացման գործում նրա դերի հետ»:»