Ո՞վ ասաց, որ 2 տարի հետո Ուկրաինան գոյություն կունենա քարտեզի վրա. Մեդվեդև
Ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան ընդհանրապես գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Դմիտրի Մեդվեդևը նշվածի մասին գրել է իր տելեգրամյան ալիքում:
«Ես տեսա հաղորդագրություն, որ Ուկրաինան ցանկանում է օվկիանոսից այն կողմ իր հովանավորներից հեղուկ բնական գազը ստանալ երկու տարի հետո վճարման պայմանով։ Հակառակ դեպքում հաջորդ ձմռանը պարզապես կսառչի։ Բայց հարց կա, և ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան կլինի աշխարհի քարտեզի վրա։ Ամերիկացիների համար դա նշանակություն չունի, նրանք այնքան են ներգրավված «հակառուսական» նախագծում, որ մնացած ամեն ինչ նրանց համար ոչինչ է»,- գրել է Մեդվեդևը։