Պատժամիջոցները կարող են որակվել որպես պատերազմ սկսելու պատճառ. Մեդվեդև
Պատժամիջոցները կարող են որակվել որպես միջազգային ագրեսիայի ակտ և նույնիսկ պատերազմ սկսելու պատճառ,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանի դեմ միակողմանի սահմանափակող միջոցների ներկայիս լկտի և ցինիկ պրակտիկան, որի անօրինականությունը բազմիցս ընդգծվել է բոլոր մակարդակներում, հավասարազոր է տնտեսական պատերազմ հայտարարելուն։
«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ որոշակի հանգամանքներում նման թշնամական միջոցները կարող են որակվել նաև որպես միջազգային ագրեսիայի ակտ և նույնիսկ պատերազմ սկսելու պատճառ։ Ի պատասխան՝ պետությունն ունի անհատական և կոլեկտիվ պաշտպանության իրավունք»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը։