Կրեմլը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախաձեռնությանը։
Այս մասին հայտնում է ռուսական «Политсатира» Telegram ալիքը՝ հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության հետ առնչվող աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ այս ուղղությամբ արդեն ակտիվ աշխատանքներ են տարվում, սակայն
«մինչ այս տարվա աշուն որևէ կոնկրետ արդյունք չի սպասվում»։Ինսայդերների տվյալներով՝ հնարավոր է, որ առաջին փուլում Մոսկվայում կայանա վրացական իշխող կուսակցության պատգամավորների այց, որոնց հետ բանակցությունները կանցկացվեն Դաշնային ժողովի կամ Արտաքին գործերի նախարարության մակարդակով։
«Երկրների միջև դեռևս շատ զգայուն հարցեր կան, և պետք է հստակեցնել, թե ինչպես կարելի է կառուցել ողջամիտ համագործակցություն այս պայմաններում։ Դրանից հետո հնարավոր կլինի խոսել դիվանագիտական հարաբերությունների աստիճանական վերականգնման մասին»,- մեջբերում է աղբյուրը։