Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։
Վրաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և երկկողմ համագործակցության օրակարգային ընթացիկ հարցեր։ Նրանք նշել են երկրների միջև սերտ ռազմավարական գործընկերությունը և ընդգծել բարձր մակարդակի այցերի փոխանակման դրական դինամիկան։
«Այս համատեքստում զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հաջորդ շաբաթ նախատեսված Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստին, որը լավ հնարավորություն է նախանշելու համագործակցության նոր ուղղություններ։ Դրական է գնահատվել նաեւ հունվարի վերջին ԱԳ նախարարի ծրագրված այցը Հայաստանի Հանրապետություն։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման նպատակով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։