Ուկրաինայի իրավիճակը մահացու էր Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուսաստանը միշտ ջերմությամբ է վերաբերվել Ուկրաինայի ժողովրդին, այդպես է վերաբերվում նաեւ հիմա՝ չնայած այսօրվա ողբերգական հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նույնիսկ մարտական գործողությունների բնույթից է երեւում, որ հենց Ուկրաինան եւ ուկրաինացիներն են ատում ռուսներին եւ Ռուսաստանը։ Պարզապես զարմանալի է՝ ինչ է այնտեղ տեղի ունենում։ Մենք միշտ ջերմությամբ ենք վերաբերվել ուկրաինացիներին։ Հիմա էլ նույն վերաբերմունքն է՝ չնայած այս ողբերգական հակամարտությանը»,-ասել է Պուտինը։
Նա կարծում է, որ Ռուսաստանի բախումը Ուկրաինայի նեոնացիստական ռեժիմի հետ անխուսափելի էր։ «Եթե փետրվարին համապատասխան գործողություններ չձեռնարկվեին մեր կողմից, ապա ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ»,-ասել է Պուտինը։