Վրաստանը ռազմական աջակցություն չի ցուցաբերի Ուկրաինային․ Ղարիբաշվիլի
Վրաստանը ռազմական աջակցություն չի ցուցաբերի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք արդեն հասկացրել ենք, որ դա չենք անելու։ Որպես պետություն Վրաստանը երբեք չի զբաղվի որևէ կողմի հակամարտությամբ. Սա մեր հստակ դիրքորոշումն է»,- Վրաստանի վարչապետի խոսքերն է մեջբերում RT-ն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ բազմիցս բացահայտ և փակ դռների հետևում խնդրանքներ են հնչել՝ բացել «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ, սակայն հանրապետության իշխանությունները չեն համաձայնի դրան։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 5-ին, Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ ընդդիմությունը վրացի վարձկաններ է ուղարկում Ուկրաինա։ Նրա խոսքով, փետրվարից ի վեր հանրապետության 33 բնակիչ է զոհվել ուկրաինական ճակատում, հայտնում է 360 հեռուստաալիքը։