Ռուսաստանը աշխարհն ավելի արդար կդարձնի. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում, լավն են, եւ որ Ռուսաստանը իր գործողություններով աշխարհը ավելի արդար կդարձնի, փոխանցում է MK-ն։
«Դուք հավանաբար գիտեք, որ այժմ մեծ փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն Ռուսաստանում, այլ ամբողջ աշխարհն է փոխվում»,- նշել է ՌԴ նախագահ`Ռուսաստանի երեխաների եւ երիտասարդների շարժման առաջին համագումարի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
Շարունակելով իր խոսքը`Պուտինը կարծիք է հայտնել, որ դրանք դրական փոփոխություններ են։
Նա նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանն իր «գործերով, գործողություններով, վճռականությամբ» եւ միեւնույն ժամանակ «մտադրությունների, ծրագրերի, սկզբունքների թափանցիկությամբ»՝ կարող է աշխարհն ավելի արդար վայր դարձնել:
Ռուսաստանի Դաշնության նախագահը բացատրել է, թե ինչ նկատի ունի դրանով. երբ ժողովուրդները կլինեն «իսկապես հավասար, եւ բոլորն իրավունք կունենան հարգելու իրենց ավանդույթներն ու հետեւելու դրանց, ինչպես նաեւ խոսելու իրենց մայրենի լեզվով»:
«Այնտեղ, որտեղ բոլորն ունեն առավելագույն իրացման հնարավորություն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ պայմաններում է մեծացել մարդը»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։