«Հազարավոր վրացիներ ապրում են Ռուսաստանում»,- Բրեգաձեն Պուտինի նոր որոշման մասին
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, որ վատ բան չի տեսնում դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղիղ չվերթների վերականգնման մեջ։
«Հարյուր հազարավոր վրացիներ ապրում են Ռուսաստանում: Եթե այդ վրացիների համար դյուրացնեն Վրաստան գալը, նրանք կխնայեն ժամանակն ու ֆինանսական ռեսուրսները, ես իսկապես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում», – հինգշաբթի լրագրողներին ասաց Բրեգաձեն:
Նախարարի խոսքով՝ Վրաստանը հավատարիմ է իր բոլոր քաղաքացիների նկատմամբ հոգատարության սկզբունքին՝ անկախ նրանց գտնվելու վայրից։
Բրեգաձեն նաև չի կարծում, թե Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը կարող է բացասաբար անդրադառնալ Վրաստանի՝ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում։