Մենք չենք լքի մեր հողը՝ Պաղեստինի նախագահ
Մենք չենք լքի մեր հողը,- ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ Եգիպտոսում ընթացիկ գագաթնաժողովում։
«Մենք երբեք չենք համաձայնի տեղափոխվել, մենք մնալու ենք մեր հողի վրա՝ անկախ նրանից, թե ինչ մարտահրավերներ կան»,- ասաց նա։
Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի է ունենում գագաթնաժողով, որին մասնակցում են 20 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գագաթնաժողովին չեն մասնակցում ԱՄՆ-ի, Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի և Իրանի ներկայացուցիչները։
Լոնդոնում հազարավոր մարդիկ ցույց են անցկացնում՝ ի աջակցություն պաղեստինցիների։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Ակցիայի համակազմակերպիչները՝ Պաղեստինյան համերաշխության արշավը, պահանջում են անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում, որպեսզի մարդասիրական օգնությունն ամբողջությամբ մուտք գործի տարածաշրջան։
Լոնդոնի փողոցներում ցուցարարների ձեռքին պաղեստինյան դրոշներ են։
Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում՝ Թաիլանդում, Ավստրալիայում, Նիդեռլանդներում ի պաշտպանություն պաղեստինցիների ցույցեր են անցկացվել։