Ռուսաստանցիների մեծ մասը Վրաստանի համար մեծ վտանգի աղբյուր են. Սաակաշվիլի
Ռուսաստանցիները Վրաստանում երկարաժամկետ ապագա չունեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Ռուսաստանցիների մեծ մասի մենթալ շտկումն անհնար է։ Այդ մարդիկ Վրաստանի համար մեծ վտանգի աղբյուր են։ Ուզում եմ նրանց ասել, որ հենց կառավարությունը փոխվի, ռուսաստանցիներին մեկ տարի ժամանակ պետք է տրվի՝ իրենց բնակարանները վաճառելու համար։ Պետության միջոցներով այդ բնակարանները պետք է ձեռք բերեն արտերկրում ապրող վրացիները, դրա համար անհրաժեշտ է պետական ծրագիր։ Մենք պետք է ծրագիր ստեղծենք վրացիների վերադարձի համար։ Ռուսաստանցիները Վրաստանում երկարաժամկետ ապագա չունեն»,- նշել է Սաակաշվիլին։