Վրաստանի ՊՆ գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում էր ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանը և այս ուղղությամբ առկա ծրագրերին։