Դոնորները ֆինանսավորում են վրացիների առճակատումը միմյանց հետ. Կալաձե
«Ցավալի իրողություն է, որ այդ դոնորները քողարկված են, կարծես նրանք նպաստում են երկրի զարգացմանը, բայց իրականում նրանք ֆինանսավորում են վրացիների առճակատումը», - ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ «Վրացական երազանքի» կառավարությունը թույլ չի տա, որ երկրի շահերը վնասվեն։
«Նշված օրենքի չընդունումը կրկին ձեռնտու է այն դոնորներին, ովքեր քողարկված են, թե իբր նպաստում են երկրի ու ժողովրդավարական գործընթացների զարգացմանը։ Իրականում նրանք ֆինանսավորում են ամեն տեսակ չարիք, կեղտ:
Մենք չենք մոռանա մի բան՝ մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք։ Մենք դա թույլ չենք տա ոչ մի դեպքում, քանի դեռ իշխանություն ենք, միշտ հետամուտ ենք լինելու և պաշտպանելու մեր երկրի շահը»,- ասել է Կախա Կալաձեն։