Իրավունք
Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամը.

 

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հիմնական վտանգն այն է, որ դրանում կուտակվել են մեծ թվով մուտացիաներ, ընդ որում այն հատվածներում, որոնց սովորաբար կցվում են մարդու օրգանիզմի կողմից արտադրվող հակամարմինները։ Սա կարող է հանգեցնել նրան, որ այլ շտամների դեմ արդեն ձեւավորված իմունիտետն արդյունավետ չի լինի օմիկրոնի դեմ: Այս մասին Լենտա․ռու-ին ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (Վիրջինիա, ԱՄՆ) համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան։

«Կա կորոնավիրուսի S-սպիտակուց (փուշ): Այն ունի ընկալիչներ կապող տիրույթ (RBD), որի միջոցով վիրուսը ներթափանցում է մարդու բջիջներ: Դա այնպիսի կոճակ է, որը դուրս է մնում S-սպիտակուցից, եւ դրան կպչում են չեզոքացնող հակամարմիններ: Հենց այդ կոճակի վրա կա տասը մուտացիա»,-ասել է մասնագետը։

Նա հիշեցրել է, որ օմիկրոն շտամով հիվանդները, ովքեր հոսպիտալացվել էին Հոնկոնգում, արդեն ամբողջությամբ պատվաստվել են: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հին պատվաստանյութերի կողմից ձեւավորված իմունիտետը կարող է արդյունավետ չլինել օմիկրոնի դեմ:

Հիշեցնենք, որ B.1.1.529 ծածկագրով կորոնավիրուսային շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 11-ին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն ճանաչել է վտանգավոր եւ նախազգուշացրել COVID-19-ից ապաքինվածներին օմիկրոնով հնարավոր վարակման մասին։

 

Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.