Իրավունք
Հոգեբանական ճնշում, սպառնալիքներ՝ դեպք Ջավախեթիում
«Այս քայլին դիմել եմ նրա համար, որ երիտասարդ աղջիկները հարկադիր ամուսնության զոհ չդառնան»,- սոցցանցում գրում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում բնակվող երիտասարդ ուսուցչուհի Լիլիթ Կարապետյանը: Նա Ջավախեթիում ապրող տղամարդուն մեղադրում է հետապնդելու և սպառնալու մեջ: Նրա խոսքով՝ տղամարդը մի քանի ամիս հոգեբանական ճնշում է գործադրել իր և ընտանիքի վրա՝ իր հետ ամուսնանալու համար, ինչի պատճառով էլ ուսուցչուհին նոյեմբերի 10-ին դիմել է իրավապահ մարմիններին։ Բողոքարկումից հետո՝ նոյեմբերի 11-ին, ոստիկանությունը խափանման միջոց է կիրառել տղամարդու նկատմամբ և սահմանել էլեկտրոնային հսկողություն։
Էլեկտրոնային հսկողությունը լիազորված ոստիկանի կողմից սահմանված միջոց է՝ բռնության զոհերի պաշտպանության ժամանակավոր միջոց տրամադրելու համար, որը նախատեսված է Վրաստանի «Կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և աջակցության մասին» օրենքով։
Օրենքի համաձայն՝ էլեկտրոնային հսկողության սահմանումը թույլատրվում է բացառիկ դեպքերում, եթե բռնարարի կողմից բռնությունը կրկնելու իրական վտանգ կա։
Տարածեք :