Այսօրվանից մինչև սեպտեմբերի 13-ի օրվա վերջը Վրաստանում սպասվում է պարբերական անձրև, որոշ վայրերում՝ ուժեղ, հնարավոր է կայծակ, կարկուտ և ամպրոպի ժամանակ քամու հանկարծակի ուժգնացում:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ, սպասվող տեղումները Վրաստանի փոքր գետերում կարող են հեղեղումներ առաջացնել, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքային և ջրալցային գործընթացների ձևավորում և ակտիվացում։