Իրավապահները ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացու՝ խմբային կարգով Վրաստանի պետական սահմանի անօրինական հատման համար։ Տեղեկատվությունը տարածում է սահմանապահ ոստիկանությունը:
Գերատեսչության տվյալներով՝ մեղադրյալները հատել են Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետությունից:
«Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության աշխատակիցները, Ախալցիխեի վարչության սահմանապահ սեկտոր «Չարալի»-ի պահպանվող տարածքներում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, երկու օտարերկրյա քաղաքացի՝ 2004 թվականին ծնված Ե.Գ. և 2001 թվականին ծնված Մ.Մ. ձերբակալել են Վրաստանի պետական սահմանի անօրինական խմբային հատման համար»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հանցանքը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները սահմանապահ-վերահսկիչ կետը շրջանցելով, Թուրքիայի Հանրապետությունից անօրինական կերպով, խմբով անցել են Վրաստանի պետական սահմանը:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը վերաբերում է Վրաստանի պետական սահմանի անօրինական խմբային հատմանը: