Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի:
Թուրքիայի աղետների կառավարման ծառայության լրատվությամբ, աղետից տուժած 1 607 մարդուց, 1 515-ը դուրս է գրվել հիվանդանոցներից: Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 45 մարդու:
Երկրի սեյսմոլոգիական ծառայության տվյալներով, ուժգին երկրաշարժից հետո գրանցվել է 844 կրկնակի ցնցում: Աղետների կառավարման ծառայությունը աղետի գոտի է ուղարկել 3 800 փրկարար և պատրաստված շներ: Տեղեկությունը տարածում է Առաջին ալիքը:
Հունվարի 24-ին Թուրքիայի Էլազիգ նահանգում տեղի է ունեցել 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Վրաստանում և Սիրիայում:
Մանրամասները կարդացեք.
Թուրքիայում 6.9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել
Առնվազն 20 զոհ, 1000-ից ավելի վիրավորներ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
Թուրքիայում փրկարարները փրկել են կնոջ, ով երկրաշարժի հետևանքով ավերակների տակ էր գտնվում 17 ժամվա ընթացքում