Կորոնավիրուսային համաճարակը փոխեց մարդկանց առօրյան: Ոմանք ստիպված եղան լքել աշխատավայրերը, ոմանք՝ ընդհակառակը, վերադարձան մի քանի տարի առաջ, տարիքային սահմանափման պատճառով թողած հաստատություններ:
Բոլորի առօրյան կարծես թե, որոշ չափով, կախված է կառավարության որոշումներից: Օրինակ, երբ կառավարության նիստի ընթացքում որոշվում է, որ դպրոցները պետք է փակվեն, ուսումնական հաստատության աշխատակազմը ստիպված է հեռանալ այնտեղից ու դասընթացներ վարել հեռավար կարգով, երբ որոշում են, որ թոշակառու բժիշկները պետք է վերադառնան բժշկական հաստատություններ և օգնեն գործող անձնակազմին, հենց այդպես էլ լինում է: Երբ որոշում է օգնություն ցուցաբերել համաճարակից տուժած անձանց, այդ օգնությունը տրվում է ժամանակին, առանց խոչընդոտների և իհարկե, խոսելով արգելքների մասին, կարելի նշել հետևյալը՝ երբ հատուկ մարմինները որոշում են փակել կամ, սահմանափակել որևէ օբյեկտի, որևէ հաստատության գործունեությունը, դրան նույնպես հետևում է բնակչության համաձայնությունն ու հնազանդությունը:
Այս ամենը հասարակության որոշ շրջանակի մոտ առաջացնում է ինչպես զարմանք, այդպես էլ զայրույթ: Բայց ամենիշ հաճախ, մեզ հանդիպում են նրանց կողմից տրված հարցերը, որոնք կարծես կրկնվում են համաճարակային գրեթե բոլոր ժամանակաշրջաններում: Ստորև ներկայացնենք հարցերն ու ստույգ պատասխանները, որոնք այս փուլում հայտնի են:
Շատ տարբեր բնույթի, ու տարբեր վայրերի վերաբերյալ հարցեր ենք ստանում, որ փակելու են և կամ որոշ ժամանակաշրջանով չեղարկվելու է գործունեությունը, այս նամակում ցուցադրում ենք վերոնշյալ թեմայից մեկ հարց, Թբիլիսիի առևտրական կենտրոնի մասին, որ այն իբր փակվելու է:
Այս փուլում, կառավարության կողմից որևէ հայտարարություն չի եղել «Լիլոն» փակելու մասին, ուստի այն կմնա բաց և կգործի այնքան, մինչև կլինի պաշտոնական հայտարարություն:
Հարցերից ելնելով, կարելի է ենթադրել, որ շատերին է հետաքրքրում գումարային աջակցության վերաբերյալ հայտարարությունները:
Նորածիներին ինչ վերաբերվում է, այո: Բայց օգնությունը միանվագ էր, ուստի մինչև 18 տարեկան երեխաները օգնություն կստանան մեկ անգամ: Կրկնակի օգնության մասին խոսք դեռևս չկա: «9-րդ ալիքը» իր հերթին, ամենօրյա և ամենժամյա կարգով, կայքում, որտեղ նյութերը հրապարակվում են երկու լեզվով (վրացերեն և հայերեն), տեղադրում է ստույգ տեղեկություններ, կառավարության մշակված ծրագրերի, իրականացվող գործողությունների, տրվող արտոնությունների և օգնությունների վերաբերյալ: Ցանկացած հետաքրքրող հարցով կարող եք դիմել, մեր անձնակազմը պատրաստ է տրամադրել ճիշտ տեղեկություններ:
«9-րդ ալիքը» իր հերթին, ամենօրյա և ամենժամյա կարգով, կայքում, որտեղ նյութերը հրապարակվում են երկու լեզվով (վրացերեն և հայերեն), տեղադրում է ստույգ տեղեկություններ, կառավարության մշակված ծրագրերի, իրականացվող գործողությունների, տրվող արտոնությունների և օգնությունների վերաբերյալ: Ցանկացած հետաքրքրող հարցով կարող եք դիմել, մեր անձնակազմը պատրաստ է տրամադրել ճիշտ տեղեկություններ:
Այսքանով նյութը չի ավարտվում: Խորհուրդ ենք տալիս կարդալ նաև մնացած նյութերը, որոնք նույն բովանդակության են և որտեղ կան տարբեր հարցեր:
Բնակչությանը հուզող հարցերը, օգնությունների վերաբերյալ
Ինչպիսի կեղծ տեղեկություններ և հարցեր ունեն մարդիկ, Covdi19-ի վերաբերյալ