Նորություններ
Կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 100 լարիով
Վրաստանի կրթության և գիտության նախարարի "Հանրակրթական դպրոցների ուսուցիչների վարձատրության նվազագույն չափն ու պայմանները սահմանելու մասին" 2021 թվականի դեկտեմբերի 30-ին փոփոխված հրամանով, կարգավիճակ ունեցող ուսուցիչներն այս տարվա հունվարից կստանան 100 լարիով (մոտ 32 դոլար) ավել աշխատավարձ։

Կարգավիճակ ունեցող ուսուցիչի աշխատավարձը կազմում էր 570 (մոտ 184 դոլար), 950 (մոտ 307 դոլար) կամ 1250 լարի (մոտ 404 դոլար), ըստ փոփոխության՝ հունվար ամսից դրանց կավելանա 100 լարի (մոտ 32 դոլար)։

Մասնավորապես՝

  • Ավագ ուսուցչի համար սահմանվել է 670 լարի (մոտ 216 դոլար) աշխատավարձ (570-ի փոխարեն)
  • Առաջատար ուսուցչի համար սահմանվել է 1050 լարի (մոտ 340 դոլար) աշխատավարձ (950-ի փոխարեն)
  • Մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցչի համար սահմանվել է 1350 լարի (մոտ 435 դոլար) աշխատավարձ (1250-ի փոխարեն)

100 լարիով ավելացվել են նաև ավագ և առաջատար "Հատուկ" ուսուցիչների աշխատավարձերը։

"Հատուկ" ուսուցիչներն այն մասնագետներն են, ովքեր ինքնուրույն կամ առարկայի ուսուցչի հետ միասին դասավանդում են որևէ առարկա, կամ աշխատում են նրանց հետ՝ բարելավելու կրթության արդյունքները և զարգացնելու մի շարք հմտություններ։ Նրանց աշխատավարձը պայմանավորված է հատուկ կրթական կարիք ունեցող աշակերտների թվով։aliq.ge
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.