Լուրեր
Ախալցիխեում Գելենդվագենը հետիոտնին վրաերթի է ենթարկել
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեում: Թամար թագուհու արձանի մոտ «Մերսեդեսի» մակնիշի ավտոմեքենան հետիոտնին վրաերթի է ենթարկել:
Միջին տարիքի տղամարդուն շտապ օգնության անձնակազմը տեղափոխել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:
«Տղամարդու առողջական վիճակը կայուն է, վտանգ չի սպառնում, պացիենտին հետազոտում են»,- «9-րդ ալիքի» մոտ հայտարարում է հիվանդանոցի ղեկավար՝ Ռևազ Կուճիխիձեն:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:
Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով…
Տարածեք :