Ախալցիխեում ապօրինի զենք կրելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել
Ախալցիխեում, հրազենի ապօրինի ձեռքբերման և պահելու մեղադրանքով ձերբակալված Ալբերտ Գրիգորյանի դեմ մեղադրանք մինչ այժմ չեն ներկայացրել: Դատական նիստը նշանակվել է երկուշաբթի օրը:
Օգոստոսի 22-ին, գիշերը ձերբակալված 37-ամյա տղամարդն այժմ գտնվում է նախնական մեկուսացման վայրում:
Նրա իրավաբան՝ Մարտիրոս Օգանեսյանը ասում է, որ հանրային հայտարարություններ կանի միայն ձերբակալվածի հետ համաձայնության գալուց հետո:
Ներքին Գործերի Նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը վերաբերվում է ապօրինի հրազեն պահելուն: Հանցանքը նախատեսում է 4-7 տարի ազատազրկում: