Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1510 դեպք: Ապաքինվել է երեք պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1243:
Երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է, և այս փուլում ավելի մեծ համավարակ մտնելու վտանգ չկա,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն: Սակայն, ըստ նրա, բնակչությունը հանդարտվել է և չի կատարում վարակից պաշտպանվելու հիմնական չափանիշները:
Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5828 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 232-ը