Դոլարը շարունակում է աճել
Վրաստանի Ազգային բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն, սեպտեմբերի 18-ին, մեկ ամերիկյան դոլլարի արժեքը կլինի 3.1886 լարի, եվրոն՝ 3.7603, իսկ ֆունտ ստեռլինգը կարժենա 4.1343 լարի:
Այսօր, սեպտեմբերի 17-ին, մեկ ամերիկյան դոլլարն արժե 3.1547 լարի, եվրոն՝ 3.7440, իսկ ֆունտ ստեռլինգը՝ 4.0872 լարի:
Այսօրվա վաճառքի արդյունքում ստացած փոխարժեքը ուժի մեջ կմտնի վաղը, սեպտեմբերի 18-ից: