Հոկտեմբերի 1-ից Քութաիսիից կատարվելու է չվերթ
Հոկտեմբերի 1-ից Քութաիսիի օդանավակայանից դեպի Ռիգա կատարվելու է չվերթ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, չվերթները իրականացնելու է «Վիզաիր» ավիաընկերությունը:
Վարչապետի պարզաբանմամբ, այս փուլում Ռիգայի ուղղությամբ շաբաթական կատարվելու է մեկ չվերթ:
Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, երկրի կառավարությունը զգույշ և հետևողականորեն կշարունակի բացել Վրաստանի օդային տարածքը:
«Դա տեղի կունենա նախևառաջ ՝ հաշվի առնելով համավարակաբանական իրավիճակը և տնտեսական շահերը»,- ասել է վարչապետը: