Ախալցիխեում, փակվել է գեղեցկության սրահը, որտեղ եղել է վարակվածը
Ախալցիխեում, գեղեցկության սրահներից մեկը ժամանակավորապես փակվել է: Իսկ աշխատակիցներին տեղափոխել են կարանտինային գոտի: Ինչպե սասում է սրահի սեփականատերը, Հայաստանից եկած վարակված անձը Սեպտեմբերի 13-ին եղել է նրանց գեղեցկության սրահում: Ըստ նրա, ֆիզիկական կոնտակտ ոչ մեկի հետ չի ունեցել, սակայն աշխատակիցները, անվտանգության համար տեղափոխվել են կարանտինային գոտի:
«Ամսի 13-ին եկել է սրահ: Ուղիղ կոնտակտ աղջիկների հետ չի ունեցել, բայց տեղափոխվեցին կարանտին: Ես այնտեղ չեմ եղել, դրա համար ինձ տեղափոխելու անհրաժեշտություն չեղավ»,- հայտարարում է գեղեցկության սրահի սեփականատերը:
Նա նշում է նաև, որ օբիեկտն ամբողջովին մաքրել են:
Նշենք, որ վարակման դեպքը գրանցվեց նրանից հետո, երբ տղամարդը լքեց Ախալցիխեն և վերադարձավ Հայաստան: Հավանական շփման գոտում գտնվող անձանց թեստավորման պատասխանները հայտնի կլինեն այսօր, կամ վաղը: