Ախալցխացիների կորոնավիրուսի թեստավորման պատասխանները հայտնի են
Ախալցիխեում կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ակսկածելի շփում ունեցած անձանց թետավորման պատասխաններըպատրաստ են: Բակուրիանիի կարանտինային գոտուց վերցրած 26 նմուշից կորոնավիրուս ոչ մեկի մոտ չի հաստատվել: Նրանց կրկնակի կստուգեն սեպտեմբերի 25-ին: Կասկածելի ախտանշաններով և վարակվածի հետ սերտ կապ ունեցող անձինք կարանտինային գոտին կլքեն միայն կրկնակի թեստավորումից հետո:
Ախալցիխեի կարանտինային գոտում տեղավորված 42 անձանց թեստերից, այս պահի դրությամբ հայտնի է 40-ի պատասխանը: Բոլորը բացասական են: Սպասում ենք ևս երկու պատասխանի:
Պատասխանին մինչ այժմ սպասում են այն անձինք, ովքեր Հայաստանից եկածի հետ ունեցել են կապ, կամ ներկա են եղել նրա մոր թաղման արարողությանը:
Պատասխանին սպասում են նաև այն գեղեցկության սրահի աշխատակիցները, ում մոտ եղել է Կովիդ19-ով վարակվածը: