Լուրեր
Ախալցիխեում, Տաբիձե փողոցում օձ են գտել
Ախալցիխեում, Տաբիձե փողոցում, տեղացիները մոտ մեկ մետրանոց օձ են նկատել: Ընտանիքներից մեկում երեխաները տեսել են, թե ինչպես է օձը սողում դեպի տակ բակը: Աղմուկի հետևանքով տան սեփականատերը դուրս է եկել և նրան հաջողվել է սպանել սողունին:
«Սա մեզ մոտ առաջին դեպքը չէ: Անձամբ ես շատ եմ վախենում, առավել ևս ասում են, որ թունավոր է: Նախկինում էլ որ տեսել էին, ասում էին, որ այն էլ էր թունավոր: Տեսել ենք մեր բակում: Բարեբախտաբար հայրս տանն էր, թե չէ չգիտեմ ինչ էինք անելու»,- ասում է տեղացի՝ Ամալիա Թամամյանը:
Տաբիձե փողոցի բնակիչները օձ նկատել էին նաև անցած ամիս, որի մասին կարող եք կարդալ այստեղ: Այն ժամանակ դեռահասներն էին սպանել: Ըստ տեղացիների, հաճախ են լինում նման դեպքեր՛ քանի որ նրանց թաղամասը գտնվում է գետի հարակից տարածքում:
Տարածեք :