Լուրեր
Ախալցիխե տեղափոխած կնոջ մահվան պատճառը կորոնավիրուսը չի եղել
«Նինոծմինդայի անցակետում, Հայաստանի Հանրապետությունից մուտք գործեց թեթև քաշային բեռնատար մեքենա, որը վարում էր ՎՐաստանի քաղաքացի Ս.Ա.-ն: Քաղաքացին, վերոնշյալ մեքենայով Վրաստան տեղափոխեց իր մոր՝ (Վրաստանի քաղաքացի՝ Է.Ա.-ին) դին, հուղարկավորման նպատակով»,- գրված է ֆինանսների նախարարության եկամուտների գործակալության կողմից «9-րդ ալիքին» ուղարկված տեղեկությունում: Հաստատության տեղեկության համաձայն, տղամարդը, ում մոտ Հայաստան վերադառնալուց հաստատվել է կորոնավիրուս, Վրաստան է եկել Սեպտեմբերի 13-ին: Մաքսային հսկողության ընթացակարգերի ընթացքում նա ներկայացրել է Հայաստանի արդարադատության նախարարության դատաբժշկական կենտրոնի կողմից տրված մահվան վկայագիր, որտեղ որպես մահվան պաշտոնական պատճառ նշվել են մի քանի բժշկական ախտորոշումներ:
«Ուզում ենք ընդգծել, որ քաղաքացի Ս.Ա.-ի կողմից ներկայացված մահվան բժշկական վկայագրում Կովիդ -19-ը նշված չէ որպես մահվան պատճառ»,- ասվում է բացատրությունում:
Հաստատության տեղեկության համաձայն, Վրաստանի տարածք մտնելու ժամանակ, Ս.Ա.-ն անցել է մի քանի նպատակաուղղված բժշկական ստուգում: Քանի որ պատասխանը բացասական էր, քաղաքացուն թույլատրվել է շարժվել Վրաստանի տարածքում `սահմանված կանոնին համապատասխան:
Կորոնավիրուսի տարածման խոչընդոտման նպատակով իրականացվող միջոցառումների սահմաններում, ավտոտրանսպորտային միջոցն ու անհրաժեշտ վայրերը մշակվել են հատուկ նյուներով»:
Այս թեմայով կարող եք նաև հետաքրքրվել այստեղ:
Տարածեք :