Սամցխե-Ջավախքում շտապ օգնության բժշկուհու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Ադիգենի մունիցիպալիտետի գյուղ Ուդեի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Տեղեկությունը հաստատում են մարզպետարանում: Գիորգի Միքելաձեն նշում է, որ վարակակիրը Ադիգենի շտապ օգնության բժշկուհին է:
Բժշկական անձնակազմը ժամանակ առ ժամանակ թեստավորվում է, որի ժամանակ էլ Ուդեում գրանցվեց առաջին դեպքը: Վարակման աղբյուրն անհայտ է: Վարակաբանները սկսել են պարզել կոնտակտները:
Սեպտեմբերի 23-ի տվյալների համաձայն, Ադիգենում 4 անձի մոտ գրանցվել է կորոնավիրուս: