Ավտովթարից տուժած երիտասարդ կնոջը նույնպես տեղափոխել են Թբիլիսի
Ախալցիխե-Ախալքալաքի կապող ճանապարհահատվածում, Ռուսթավի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած կնոջը շտապ տեղափոխեցին Թբիլիսի: Նրան Ախալցիխեում վիրահատել էին: Հիվանդանոցի մենեջեր՝ Մզիա Կակոշվիլին ասում է, որ տուժած մայրն ու երեխաները ունեն բազմաթիվ կոտրվածքներ:
Վիրահատությունից հետո կնոջը Թբիլիսի տեղափոխեցին ընտանիքի անդամների ցանկությամբ: Ինչ վերաբերվում է երեխաներին՝ շտապ օգնության անձնակազմը նրանց վթարից անմիջապես հետո հասցրել էին Թբիլիսի:
Դեպքը տեղի է ունեցել այսօր, սեպտեմբերի 25-ին Ռուսթավի գյուղի հարակից տարածքում թեթև մեքենան բախվել է բեռնատարին: Վնասվել են թեթև մեքենայում գտնվող բոլոր ուղևորները, այդ թվում երկուսն անչափահաս են: