«Այլ բողոքներով դիմեցին կլինիկա, պարզվեց, որ վարակված է կովիդ19-ով»,- 3 նոր դեպք Սամցխե-Ջավախքում
Վերջին 24 ժամվա ընթացքում Սամցխե-Ջավախքի Ադիգենի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Կովիդ19 հայտնաբերել են Գոմարո, Ուդե և Ճեճլա գյուղերի բնակիչների մոտ:
Սամցխե-Ջավախքի մարզպետարանի վարչության պետի տեղեկության համաձայն, Գոմարո գյուղի բնակչի վարակման աղբյուրը անհայտ է:
«Այլ բողոքներով դիմեցին կլինիկա, բայց ստուգման արդյունքում պարզվեց, որ ունի կորոնավիրուս: Սա Ադիգենում 11-րդ դեպքն է»,- ասում է Գիորգի Միքելաձեն:
Ադիգենում առաջին վարակակիրները Բաթումիում մասնակցել էին հարսանիքի: