Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել
Վերջին 24 ժամվա ընթացքում, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել - այս մասին հայտարարում է ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի վարիչ՝ Մարինա Էնդելաձեն: Ըստ նրա՝ ամենաշատ տարածումը կրկին Աջարիայում է, որտեղ մեկ օրում հաստատվել է 175 նոր դեպք:
«Աջարիայում արձանագրվել է դեպքերի 72 տոկոսը և կազմում է վարակման 175 դեպք, Իմերելիում կազմել է 9 տոկոս՝ 38 դեպք, Թբիլիսիում 7 տոկոս՝ 32 դեպք, Գուրիայում կա 16 նոր պացիենտ, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 14, Սամցխե-Ջավախեթիում ՝11, Քվեմո Քարթլիում յոթ դեպք, չորս դեպք արձանագրվել է Կախեթիում»,- ասել է Էնդելաձեն:
Նրա խոսքով, այս պահին բուժվում է մոտ 3500 պացիենտ, այստեղից 25-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 22-ը միացված են արհեստական շնչառության սարքին:
Սամցխե-Ջավախքում մինչ այժմ գրանցված էր 13 դեպք, այստեղից 12՝ Ադիգենում, իսկ մեկն Ասպինձայում: