Նինոծմինդայի գյուղի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Սամցխե-Ջավախքում, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս, վարակակիրը Բաթումիում ճամփորդական պատմություն ունի: Նրա հետ շփում ունեցած մարդիկ այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Բնակիչն այժմ գտնվում է Թբիլիսիում:
«Ինքը Ախալցիխեից անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ինչ որ ծովից է եկել, գնացել է այնտեղ թեստ հանձնելու և ուղարկել են հիվանդանոց: Ովքեր նրա հետ շփում են ունեցել նրանք ինքնամեկուսացման մեջ են, կոնկրետ թիվ չեմ կարող ասել: Արագյալից բացի, Նինոծմինդայի շրջանում այսօրվա դրությամբ 32 հոգի ինքնամեկուսացման մեջ է»,- այս մասին Jnews-ի աշխատակիցների մոտ ասել է Նինոծմինդայի հասարակական կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը:
Այսօրվա դրությամբ, Սամցխե-Ջավախքում հայտնաբերել են 24 վարակման դեպք: