Ջավախքահայությանը հաջողվել է երկու բեռնատար ուղարկել դիրքեր
Սեպտեմբերի 28-ին, մինչ. ուշ գիշեր ընթացող պայքարից հետո, Ջավախքի երիտասարդության պահանջն իրականացվել է՝ հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը:
Սննդամթերքով բեռնված երկու մեքենա շարժվել է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ: Վրաստանի իրավապահ մարմինների հետ մի քանի ժամ տարվող բանակցությունների արդյունքում՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն անարգել հատեցին վրաց-հայկական սահմանը, իսկ անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին:
Հարկ է նշել, որ հայ-վրացական սահմանին իրարանցում էր տիրում: Վրաստանի իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ: JNEWS-ի տվյալներով, մոտավոր 3-ից 5000 մարդ է հավաքվել վրաց-հայկական սահմանային անցակետ տանող ճանապարհին: