Ախալցիխեում կորոնավիրուսից տղամարդ է մահացել
Ախալցիխեի մունիցիպալիտետում կորոնավիրուսից 67 տարեկան տղամարդ է մահացել: Սամցխե-Ջավախքի վարչության պետն ասում է, որ նա COVID 19-ից զոհվել է նոյեմբերի 26-ին: Ուներ, թե ոչ տղամարդը ուղեկցող հիվանդություններ, Գիորգի Միքելաձեն ասում է, որ պարզ չէ:
Նոյեմբերի 27-ի պաշտոնական տվյալներով, տարածաշրջանում COVID 19-ից մահվան 18 դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսից առողջանալուց հետո, նոյեմբերի 25-ին մահացել է 67 տարեկան, Ախալցխացի գործարար՝ Օթար Թաթեշվիլին: Նրա մահվան պատճառ կովիդ19-ը չեն համարում: