Սամցխե-Ջավախքում մեկ օրում Կովիդ19-ից մահացել է երեք մարդ
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 76 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր վարակվածների թիվը հասել է 2 801-ի:
Վերջին մեկ օրվա ընթացքում տարածաշրջանում մահացել է երեք մարդ՝ 63-ամյա տղամարդը, 71 և 81-ամյա կանայք: Բոլորն ապրում էին Ախալցիխեի մունիցիպալիտետում:
Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 32 պացիենտ և առողջացածների ընդհանուր քանակը կազմում է 1 045:
Ինքնամեկուսացված է 1 408 անձ: Այստղից Ադիգենում՝ 274, Ասպինձայում՝ 145, Ախալցիխեում՝ 527, Ախալքալաքում՝ 127, Բորջոմում՝ 316, իսկ Նինոծմինդայում մնում է 19 մարդ:
Տարածաշրջանում կարանտինային գոտում մնում է 247 մարն, այստեղից 56-ն Ախալցիխեում, իսկ 191՝ Բակուրիանիում: