Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից 4 մարդ է մահացել
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ևս չորս պացիենտ է մահացել, այստեղից 77 և 64 տարեկան տղամարդիկ Ադիգենի մունիցիպալիտետից, 70-ամյա տղամարդը՝ Բորջոմից և 63-ամյա տղամարդը Ասպինձայի մունիցիպալիտետում: Տարածաշրջանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 34-ի:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 86 նոր դեպք է գրանցվել: Այս պահի դրությամբ, տարածաշրջանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3 443: