Սամցխե-Ջավախքում իրավաբանը մահացել է կորոնավիրուսից
Իրավաբան՝ Իվանե Տատալաշվիլին 68 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից: Տեղեկությունն այս մասին հաստատում են ընտանիքի անդամները:
Սկզբնական վարակման փուլում նա բուժվում էր Ադիգենի հոսպիտալում, սակայն նրա առողջական վիճակը ծանր չէր: Դեկտեբմերի 23-ին ունեցել է ջերմություն, ինչի պատճառով հարազատները տեղափոխել են Թբիլիսի: Բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Իվանե Տատալաշվիլին մահացել է այսօր, դեկտեմբերի 24-ին, առավոտյան:
Տարածաշրջանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի: