«Մեր աղջիկների համար» - 1 000 ծնողների երթ Ախալցիխեում
«Քո երեխայի համար, իմ երեխայի համար, մեր աղջիկների համար»,- այս հորդորին միանում են Ախալցիխեից: 1 000 ծնողների երթի ամսաթիվը , քաղաքական իրադարձությունների պատճառով փոխվեց և փետրվարի 26-ի փոխարեն, կանցկացվի մարտի 8-ին, ժամը 17:00-ին, Շոթա Ռուսթավելիի արձանի մոտ:
Հանրահավաքին կմիանան բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ երկիրը պետք է վերացնի կանանց նկատմամբ բռնությունն ու ճնշումը և համակարգային խնդիրների նոր մոտեցումներ ձեռնարկի:
Ակցիան նույն օրը, նույն ժամին կանցկացվի Վրաստանի բոլոր մեծ քաղաքներում: Կազմակերպիչը կանանց շարժումն է:
1 000 ծնողների երթը կազմակերպվեց նրանից հետո, երբ պարզվեց, որ Քոբուլեթիի մունիցիպալիտետում 14-ամյա աղջկան բռնաբարել են, իսկ անարդյունավետ հետաքննության հետևանքովդեռահասը ինքնասպան է եղել:
Ընկերության պահանջարկներն են.
Քրեական օրենսգրքում փոխել բռնաբարության հոդվածը
Հարցը դարձնել կրթության մաս, երեխաներին սեռական բռնությունից ինքնապաշտպանվելու համար
Դատախազությունում ստեղծել հատուկ բաժին `սեռական բռնության դեպքերը արդյունավետ քննելու համար