Նինոծմինդայում ստրկության մեջ մեղադրվողներին գյուղը պաշտպանում է
16.03.2021
Նինոծմինդայի գյուղ Եփրեմովկայում ասում են, որ թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալված հայրն ու որդին անմեղ են, իսկ երեք մարդիկ, ովքեր ասում են, որ իրենց ֆերմայում ստրկացրել են, ստում են: Մեղադրյալների համագյուղացիները պնդում են, որ Հայաստանի երեք քաղաքացիները տեղաշարժվելու իրավունք ունեին և աշխատավարձի խնդիր երբեք չի ստեղծվել:
Իրավապահները բերման են ենթարկել 1960 թվականին ծնված Բ.Ծ.-ին և նրա որդի՝ 1994 թվականին ծնված Մ.Ծ.-ին: Որպես խափանման միջոց, նրանց հանդեպ կիրառվել է ազատազրկումը: Նախաքննական դատական նիստը նշանակված է մայիսի 5-ին:
Վարդո Վելիջանաշվիլին պաշտպանում է մեղադրյալի շահերը: Tv9news.ge-ի մոտ փաստաբանն ասում է, որ հայրն ու որդին չեն ընդունում իրենց մեղքը և օգտագործում են լռելու իրավունքը:
«Պաշտպանյալի շահերից ելնելով ՝ չենք կարող խոսել մանրամասների մասին: Կարող եմ ասել միայն այն, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ազատազրկումը: Ես չգիտեմ` բողոքարկելու ենք, թե ոչ, դեռ չենք համաձայնվել, նրանց դիրքորոշումը պետք է պարզվի »:
Ըստ ՆԳՆ-ի, մեղադրյալները 2015-2016 թվականներին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել են անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու գործում և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են Վրաստան:
«Նշված անձանց տարել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող անասունների ֆերմա, որտեղ նրանց սպառնացել են և ստիպել աշխատել, խլել են անձը հաստատող փաստաթղթերը և առանց վարձատրության աշխատեցրել տարիներ շարունակ` ստրկության ժամանակակից պայմաններում: Մեղադրյալները նաև ապօրինի գերության մեջ գտնվող անձանց սահմանափակել են տեղաշարժը և մշտական հսկողության տակ պահել, ինչպես անձամբ, այնպես էլ բնակելի վայրում տեղակայված հսկիչ տեսախցիկներով»,- գրված է հաստատության կողմից տարածված տեղեկությունում:
Իրավապահները նշված հանցագործության մասին տեղեկացել են այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել ֆերմայից և հասնել Վրաստանի պետական սահման: Վերջինս փորձել է սահմանն ապօրինի հատելով անցնել ՀՀ տարածք, ինչի ընթացքում նրան կանգնեցրել են սահմանային ոստիկանության աշխատակիցները:
Եֆրեմովկա գյուղի բնակչությունը համաձայն չէ Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված ոչ մի մեղադրանքի հետ: Նրանք բողոքում են հոր և որդու ձերբակալության պատճառով և պահանջում են ազատ արձակել նրանց: Շրջանի դատախազը չի բացառում ինչպես տուժողների, այնպես էլ մեղադրյալների շրջանակը ընդլայնելու հնարավորությունը:
«Մի քանի տարբերակ ունենք, 3-4 օր է, ինչ հետաքննությունն ընթանում է: Յուրաքանչյուր մանրուք լիարժեք հասկանալու համար այն կարող է շարունակվել օրեր կամ շաբաթներ: Կարևոր է, որ ոչ մի հարց անպատասխան չմնա: Արդյոք չկան հանցագործությունը քողարկող հանցակիցներ, պաշտպան, այլ զոհ: Քանի դեռ այս հարցերին պատասխան չի տրվել, հետաքննությունը չի ավարտվի»,- ասում է Մալխազ Գեծաձեն:
Երեք անձի հանդեպ իրականացրած թրաֆիքինգի դեպքի առնչությամբ հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածում, ինչը ենթադրում է 12-15 տարվա ազատազրկում:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.