Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստնում երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրագիտության ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կողմից հրապարակված տեղեկության համաձայն, երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 00:46-ին:
Կենտրոնը համարվում է Խոբիի մոտակայքը: Ցնցումների ուժգնությունը կազմում է 4,5 բալ: