Լուրեր
Սամցխե-Ջավախքում սպանված տղամարդուն այսօր հուղարկավորեցին
Աբասթումանիում սպանված տամարդու հուղարկավորման արարողությունն անցկացվեց այսօր, ապրիլի 27-ին: Զոհվածը 34-ամյա Դավիթ Մելիքիձեն է, ում ընկերությունը՝ ՍՊԸ «Դեվուդը» աշխատում էր Աբասթումանի-Սաիրմե կապող ճանապարհահատվածի վրա: Ենթակառուցվածքային այս նախագծին հետևեց երկու ընկերությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած առճակատումը:
Մարդասպանը փախել է դեպքի վայրից: Մեղադրյալը Աբասթումանիի բնակիչն է, ում հինգ օր շարունակ որոնում են:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին: Բառացի վեճի ժամանակ կողմերից մեկը կրակել է որսորդական հրացանից: Մեկ մարդ վնասվել էր, մյուսը՝ զոհվել: Հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 108-րդ հոդվածով, ինչը վերաբերվում է կանխամտածված սպանությանը:
Տարածեք :