Գերեզմանատուն գնալու դեպքում անձը կտուգանվի 2 000 լարիով
Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից ընդունված որոշման համաձայն, Մայիսի 2-ից մայիսի 4-ը Վրաստանում արգելվում է գնալ գերեզմանատուն:
Ներքին Գործերի Նախարարությունից հայտնում են, որ գերեզմանատներ այցելելու վերաբերյալ գործող սահմանափակումների խախտման դեպքում անձը կտուգանվի 2000 լարիի չափով:
Ըստ նրանց, արգելքը չի գործի միայն հուղարկավորման արարողության դեպքում:
Նշենք, որ մայիսի 4-8 և 10-11-ն ընկած ժամանակահատվածում երկրի ողջ մասշտաբով հանգստյան օրեր կլինեն