Ո՞ր դեպքում կարող ենք չկրել դիմակ
Համաձայն հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, առանց պատվաստումների համաճարակը չի ավարտվի:
Ամիրան Գամղրելիձեն «Sinopharm»-ով պատվաստվելուց հետո բնակչությանը կոչ արեց ակտիվություն ցուցաբերել և պատվաստանյութը ստանալու համար դիմել պատվաստման կետեր:
«Համաճարակը չի ավարտվի առանց պատվաստումների: Համավարակին վերջ տալու հիմնական միջոցը մեր վարվելակերպն է: Շնչադիմակ կրելը անհրաժեշտ է և դեռ մի փոքր ժամանակ կպահանջվի: Բայց եթե բնակչության 60 տոկոսը պատվաստանյութի կրկնակի դեղաչափ ստանա, փողոցում մենք արդեն կհանենք շնչադիմակը: Եթե մեզ մոտ ձևավորվի հասարակական իմունիտետ: Ես հասարակությանը կոչ եմ անում ակտիվորեն անցնել պատվաստման կետեր ու պատվաստվել», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:
Ամիրան Գամղրելիձեն ուղիղ եթերով պատվաստվել է «Sinopharm» պատվաստանյութով: