Վերջին զանգի միջոցառումը չի արգելվում. կան պայմաններ
Կրթության Նախարարությունը տեղեկություն է տարածում վերջին զանգի միջոցառումների վերաբերյալ: Նախապատրաստվել են համապատասխան ցուցումներ, որոնք ուղարկվել է հանրակրթարաններին։
«Վերջին զանգի» միջոցառումները չեն արգելվում, պարզապես կան որոշ պայմաններ: Միջոցառմանը կարող են ներկա գտնվել միայն ավարտականներն ու ուսուցիչները, նրանք պետք է հետևեն շնչադիմակ կրելու և հեռավորության պահպանման կարգին: Դպրոցի տարածքում միջոցառումն անցկացնելու դեպքում այլ մարդկանց ներկայությունն արգելվում է:
Եթե դպրոցը հնարավորություն ունի, ցանկալի է աշակերտների հետ հրաժեշտի միջոցառում անցկացնել բաց տարածքում: Հանրային տարածքում հավաքվելիս բոլոր անձինք պարտավոր են շնչադիմակ կրել և պահպանել անհրաժեշտ հեռավորությունը: