Մենք պատրաստ ենք ապահովել աշխատավարձերի ավելացումը արդար բաշխման սկզբունքով, ինչը ընդունելի չէր գործադուլավոր աշխատակիցների համար, – այս մասին ասվում է «IDS Բորջոմի Վրաստան» ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ:
«Բորջոմի քաղաքում, ընթանում է «IDS Բորջիմի Վրաստան» գործարանի աշխատակիցների բողոքի ցույցը, որը կազմակերպվել է արհմիոությունների կողմից: Չնայած գործադուլը արհմիությունների կողմից հրավիրվել էր մայիսի 18-ի առավոտյան ժամը 10:00-ին, առաջին հերթափոխը ժամը 08:00-ին չի ներկայացել, որը արհմիությունների կողմից կազմակերպված դիտավորյալ դիվերսիայի փորձ է: Գործադուլավոր աշխատակիցների պահանջը աշխատավարձերի 50%-ով բարձրացում է: Մենք ցավում ենք ստեղծված իրավիճակի համար և ցանկանում ենք նշել, որ «IDS Բորջոմի Վրաստան» ընկերությունը, որպես պատասխանատու գործատու, խստորեն կատարում է իր սոցիալական պարտավորությունները: Մեր աշխատողների աշխատավարձերը 30-40%-ով բարձր են այսօրվա աշխատաշուկայում միջին վիճակագրական ցուցանիշից
Բացի այդ, ընկերությունն ունի բոնուսների, դրամանական օգնությունների, երեխաների կրթության ֆինանսավորման ծրագրեր, առողջության ապահովագրություն, սնունդ և այլ տեսակի արտոնություններ: Կարևոր է նշել, որ չնայած տնտեսական ճգնաժամին և համավարակի պատճառով ընկերության եկամուտների կրճատմանը, մենք 100 տոկոսով պահել ենք յուրաքանչյուր աշխատողի, ավելին, համավարակի ժամանակ, երբ 2020 թվականին գնաճի պաշտոնական մակարդակը 6.5% էր, մենք ավելացրեցինք աշխատավարձերը 10%-ով, որն անդրադարձավ յուրաքանչյուր աշխատողի վարձատրությանը: Ընկերության աշխատակիցների համար մենք ստեղծել ենք հնարավորինս անվտանգ միջավայր:
Ընկերությունը պատրաստ է համավարակի ընթացքում երկրորդ անգամ բարձրացնել աշխատավարձերը ըստ դիրքերի, արդար բաշխման սկզբունքով: Ինչը, ցավոք, ընդունելի չէր գործադուլ հայտարարած աշխատակիցների համար: Հատկանշական է, որ այս պահին Բորջոմիի N1 և N2 շշալցման կայանները շարունակում են աշխատել փոքր ուշացումներով:
Մենք, որպես պատասխանատու ընկերություն, պատրաստ ենք մեր աշխատողների հետ կառուցողական իրավական երկխոսություն վարել, ինչը վերջին շրջանում բազմիցս փորձել ենք: Ուստի մենք կոչ ենք անում գործադուլավոր աշխատակիցներին ցուցաբերել մեծ պատասխանատվություն և հուսով ենք, որ բանակցությունների միջոցով մենք բոլորի համար կհասնենք օպտիմալ լուծման», – ասված է ընկերության հայտարարության մեջ:
«Բորջոմի» գործարանի աշխատակիցներն երկրորդ օրն է, ինչ գործադուլ են հայտարարել: