Չմաքսազերծված մեքենաների վարորդները կտուգանվեն
Հունիսի մեկից չմաքսազերծված մեքենաների վարորդները կտուգանվեն:
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության փոխանցմամբ, Վրաստան ներմուծված տրանսպորտային փոխադրամիջոցները, որոնք 2019 թվականի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և մինչև 2021 թվականի մայիսի 31-ը չեն անցել մաքսային ընթացակարգերը, հունիսի մեկից կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետը երկարաձգվել էր նախ մինչև 2021 թվականի մարտը, իսկ հետո վերջնաժամկետը դարձավ մայիսի 31-ը:
Տուգանքը կազմում է 50 լարի, որը սեփականատերը պետք է վճարի մեկ ամսվա ընթացքում, հակառակ դեպքում կրկնակի կտուգանվի։
Սպասարկման գործակալությունը քաղաքացիների անվտանգության նպատակով, հաշվի է առնում Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները և քաղաքացիներին կոչ անում, գործակալություն ներկայանալ շնչադիմակով: